Էկա Բեսելիան լքել է իրավաբանական հարցերով կոմիտեն
Էկա Բեսելիան լքել է իրավաբանական հարցերով կոմիտեն

Կլանը հաղթեց, ինչպես իրավաբանական կոմիտեում, այնպես էլ՝ «Վրացական երազանքի» մեծամասնությունում,- այս մասին հայտարարել է անկախ թեկնածու Էկա Բեսելիան:

Ինչպես նշել է Բեսելիան, իրավաբանական կոմիտեն դարձել է կլանի մասնաճյուղը և այդ պատճառով լքում է կոմիտեն:

«Իրավաբանական կոմիտեում սա իմ վերջին նիստն է: Ես այլևս չեմ մնա իրավաբանական կոմիտեում, սպասում եմ քվեարկությանը և իմ հրաժարականից հետո մինչև այժմ մնացի, որպեսզի մինչև վերջ օգտվեի հնարավորությունից, որ ոչ միայն հինգ թեկնածու հեռացվեր քվեարկությունից, այլ՝ ավելի շատ: Այս քայլը վնասում է ժողովրդավարությանը: Ես արեցի ամեն բան հնարավորինի սահմաններում և մի տարի դադարեցրել եմ այս գործընթացը»,- հայտարարել է Էկա Բեսելիան: