Էկա Բեսելիան բարդ իրավիճակում է, նրան մեր կողմից անհրաժեշտ է ոչ թե վիճաբանություն, այլ՝ օգնություն. Իրակլի Կոբախիձե
Իմ կողմից ճիշտ չի լինի բանավիճել Էկա Բեսելիայի հետ, հակառակը, նրան անհրաժեշտ է աջակցություն, ձեռք պետք է մեկնենք, որպեսզի դուրս գա իրավիճակից, որում նա գտնվում է,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի հարցով:
Նրա գնահատմամբ, Էկա Բեսելիան բարդ վիճակում է և նրան անհրաժեշտ է օգնություն:
«Իմ կողմից ճիշտ չի լինի բանավիճել Էկա Բեսելիայի հետ, հակառակը, նրան անհրաժեշտ է աջակցություն, ձեռք պետք է մեկնենք, որպեսզի դուրս գա իրավիճակից, որում նա գտնվում է: Նա կյանքում ունի իր առաջնահերթությունները: Դա իշխանությունն է և նա կորցրել է իր համար ամենակարևորը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Համապատասխանաբար, Վրաստանի խորհրդարանի նախագահի գնահատմամբ, հուզական ֆոնի վրա, Էկա Բեսելիան անում է սխալ հայտարարություններ: