Էկա Բեսելիա. Կառավարող թիմի անդամներին ահաբեկում են անձնական կյանքը պատկերող կադրերով
Կառավարող թիմի անդամներին ահաբեկում են անձնական կյանքը պատկերող կադրերով,- այս մասին հայտարարել է անկախ պատգամավոր Էկա Բեսելիան:
Նրա հայտարարությամբ, խոսքը վերաբերում է մի քանի մարդու, սակայն կոնկրետ մանրամասների մասին չի զրուցում:
Էկա Բեսելիան համապատասխան քննչական գերատեսչություններին կոչ է անում, հետաքրքրվել այս հարցով:
«Սա այն թեման է, երբ չեմ կարող կոնկրետացնել, քանի որ չեմ ներխուժի ուրիշի անձնական տարածք»,- հայտարարել է պատգամավորը:
Բացի այդ, ինչպես նշված փաստի առնչությամբ հայտարարել է իրավաբանական հացերով կոմիտեի ղեկավար Անրի Օխանաշվիլին, եթե Էկա Բեսելիան ունի որևէ տեղեկություն և ապացույց, պետք է դիմի քննչական գերատեսչությանը: