Ըստ ԶԼՄ-ների՝ Գերմանիայի կառավարությունն Ուկրաինային աջակցել է ձեռք բերել 18 ինքնագնաց հրետանի
Գերմանիայի դաշնային կառավարությունն աջակցել է Ուկրաինային 18 RCH-155 ինքնագնաց հրետանային միավոր ձեռք բերել։ Կիևն այս սարքավորումը խնդրել էր երկու ամիս առաջ։ Համապատասխան տեղեկությունը հայտնում է ուկրաինական լրատվամիջոցը հենվելով Welt am Sonntag-ին:
Հրատարակության համաձայն՝ Կրաուս-Մաֆֆեյ Վեգմանի հետ պայմանագիրը կազմում է 216 մլն եվրո։ Այն հուլիսի կեսերին քննարկել են Ուկրաինայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ալեքսեյ Ռեզնիկովը և Քրիստին Լամբրեխտը։
Ուրբաթ օրը Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Մելնիկը հաստատել է, որ Գերմանիայի կառավարությունը «կանաչ լույս» է վառել Ուկրաինային RCH-155-ի վաճառքին։
«Սա զգալի ներդրում կդառնա ուկրաինացի զինվորականների արդյունավետության ամրապնդման գործում։ Հուսով եմ, որ դաշնային կառավարությունը կշարունակի հետևողականորեն ընթանալ այս ճանապարհով»,- ասել է Մելնիկովը։