Ըստ ԶԼՄ-ների՝ Էնթոնի Բլինկենը Նեթանյահուին ասել է, որ եթե Իսրայելը Գազայի հետ կապված ծրագիր չունենա, նրա անվտանգությունը վտանգի տակ կհայտնվի
Ըստ ԶԼՄ-ների՝ Էնթոնի Բլինկենը Նեթանյահուին ասել է, որ եթե Իսրայելը Գազայի հետ կապված ծրագիր չունենա, նրա անվտանգությունը վտանգի տակ կհայտնվի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գազայում ընթացող պատերազմը։

Ըստ լրատվամիջոցի՝ Բլինկենը Նեթանյահուին ասել է, որ եթե Իսրայելը Գազայի հետ կապված ծրագիր չունենա, ապա Իսրայելը տարիներ շարունակ խրված կլինի Գազայում, «այս դեպքում նրա միջազգային աջակցությունն ու ազգային անվտանգությունը վտանգի տակ կհայտնվի»։

Բլինկենի կարծիքով, եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա միակ հնարավոր արդյունքը կլինի ՀԱՄԱՍ-ի իշխանության մնալը կամ անիշխանությունը Գազայում:

«Դուք դա չեք հասկանում, բայց երբ գիտակցում եք, արդեն ուշ է», – ասաց Բլինկենը:

Ինչ վերաբերում է Ռաֆահ մտնելու ծրագրին, Նեթանյահուն ասել է Բլինքենին, որ Իսրայելը հույս ունի ԱՄՆ-ի կողմից Ռաֆահ մտնելու համար, թեև նա նաև նշել է, որ Իսրայելը պատրաստ է մտնել Ռաֆահ առանց իրենց հիմնական դաշնակցի աջակցության: