Ըստ Եվրամիության տվյալների՝ Ջոզեֆ Բորելը խնդրել է Վան Իսին օգտագործել Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի վրա և նպաստել պատերազմի ավարտին

22:35, 26.07.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իսի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի տարածաշրջանային ֆորումում։

Ըստ ԵՄ-ի՝ նրանք քննարկել են ԵՄ-Չինաստան հարաբերությունները և նշել, որ ԵՄ-ն և Չինաստանը պետք է հասկանան երկու կողմերի մտահոգությունները մի շարք հարցերի վերաբերյալ։ Եվրամիության տարածած տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ այդ հարցերից է Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում, որն ազդում է ԵՄ-Չինաստան հարաբերությունների վրա։

Բորելը բացատրել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում ընկալում է որպես սպառնալիք Եվրոպայի համար։ Բորելը Չինաստանին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա և նպաստել պատերազմի ավարտին։ Նա Չինաստանին խնդրել է աջակցել ուկրաինական խաղաղ գործընթացին։

Ինչպես նշվում է Եվրամիության տարածած տեղեկատվության մեջ, Եվրամիության համար երկրորդ տագնապալի թեման Չինաստանի հետ հարաբերություններում տնտեսական քաղաքականության և սուբսիդիաների ազդեցությունն է, որոնք վնասում են եվրոպական շուկային։

Նմանատիպ