Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ուկրաինացի զինվորները Դոնեցկի մոտ հետ են մղել ռուսական ուժերի ավելի քան 25 հարձակում
Գիշերը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի մի քանի շրջաններում։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը հարձակում է իրականացրել մի քանի ուղղություններով։
Ուկրաինացի զինվորները Դոնեցկի մերձակայքում հետ են մղել ավելի քան 25 հարձակում։ Գիշերվա ընթացքում Ուկրաինան կարողացել է խոցել Ռուսաստանից արձակված «Շահեդ» անօդաչու թռչող հինգ սարքերից չորսը։
«Վերջին 24 ժամում 69 ռազմական բախում է տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ, հակառակորդը իրականացրել է երկու հրթիռային և 26 ավիահարված։ Բազմաթիվ հրթիռային համակարգերից 62 հարձակում է իրականացվել մեր զորքերի դիրքերի և բնակեցված տարածքների վրա»,- ասված է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրությունում։
Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Մելիտոպոլի ուղղությամբ: