Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը հարձակվել են Դնեպրոպետրովսկի շրջանի վրա, չորս մարդ վիրավորվել է, վնասվել են ենթակառուցվածքները

13:40, 13.03.2025

Ռուսական ուժերը հարձակվել են Դնեպրոպետրովսկի շրջանի վրա՝ վիրավորելով չորս մարդու, վնասելով ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը Դնեպր քաղաքում և Սամարովսկի շրջանում։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել է բազմաբնակարան շենք, բնակելի շենք, վարչական շենք, ֆերմերային շինություններ և մի քանի տրանսպորտային միջոցներ։ Հարձակման թիրախ են դարձել նաև երկաթուղային էներգետիկ օբյեկտները, ինչի պատճառով փոփոխվել են մի քանի չվերթների չվացուցակներն ու երթուղիները։

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը 11 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել շրջանի վրայով։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 117 անօդաչու թռչող սարք։ ՀՕՊ-ին հաջողվել է խոցել 78 անօդաչու թռչող սարք։

Բացի Դնեպրոպետրովսկի շրջանից, Ռուսաստանը հարձակում է սկսել Սումիի, Խարկովի, Կիևի, Չեռնիգովի, Օդեսայի և Զապորոժիեի շրջանների վրա։

Նմանատիպ