Ըստ Թամար Գաբունիայի, մեկ այլ անձի մոտ «Astrazeneca»-ն օգտագործելիս զարգացել է անաֆիլակտիկ վիճակ, բայց շուտով հաջողվել է նրան դուրս բերել դրությունից
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ասում է, որ ևս մեկ անձի մոտ «Աստրազենեկա» պատվաստանյութ ընդունելիս անաֆիլակտիկ վիճակ է առաջացել, բայց շուտով դուրս են բերել այդ վիճակից:
Ինչպես նշել է Թամար Գաբունիան, պատվաստման ընթացքում ևս մեկ անձի մոտ բարդ ռեակցիա է եղել:
«Բարդ ռեակցիա եղավ, վերջին շրջանում արձանագրվեց մեկ այլ դեպք, որը շուտով ավարտվեց հաջողությամբ: Մենք գործ ունեինք մոտավորապես նմանատիպ անաֆիլակտիկ վիճակի հետ: Անաֆիլակտիկ ցնցում է և նաև անաֆիլակտիկ նման վիճակը, որը կարող է չարտահայտվել որպես ցնցում, բայց կարող է նման լինել: Այդպիսի մի դեպք է եղել», – ասաց Գաբունիան: