Ըստ Սուրբ Սինոդի վճռի, Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին քննարկումը կշարունակվի Սուրբ Սինոդի հաջորդ նիստին
Ուղղափառ եկեղեցում ստեղծված լարված իրավիճակի և Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին քննարկումը շարունակվի Սուրբ Սինոդի հաջորդ նիստին,- այս մասին ասվում է Սուրբ Սինոդի վճռի մեջ:
Որոշման տեքստը կարդացել է ալավերդցի միտրոպոլիտ Դավիթ Մախարաձեն.
«Այսօր Վրաստանի պատրիարքարանում կայացել է Սուրբ Սինոդի ժողովը:
Թբիլիսի, դեկտեմբերի 27, 2018 թվական
Ողջույնի խոսքը ասել է կաթողիկոս-պատրիարք, սրբազնագույն և երանաշնորհ Իլիա Երկրորդը:
Նա ասաց. Ուղղափառ եկեղեցին այն եկեղեցին է, որը հիմնադրել է մեր Տերը, Հիսուս Քրիստոսը:
Շնորհակալություն Աստծուն, որ Վրաստանը Ամենայն սուրբ Աստվածածնի երկիր է: Մեր սրբերը, Սուրբ Նիկոլոզը և Սուրբ Գիորգին օգնում են պաշտպանել մեր եկեղեցին:
Ժողովը լսեց, քննարկեց իրավիճակը և վճռեց.
Ուղղափառ եկեղեցում ստեղծված լարված իրավիճակի և Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին քննարկումը շարունակվի Սուրբ Սինոդի հաջորդ նիստին»,- նշված է վճռի տեքստում: