Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, առաջիկա մի քանի օրվա ընթացքում Վրաստանում կրկին սպասվում է անձրև
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ մինչև մայիսի 6-ը Վրաստանում կշարունակվեն անձրևները, առանձին վայրերում սպասվում է կարկուտ և քամի:
Մայիսի 6-ից մինչև մայիսի 7-ի ցերեկը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում:
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալիորեն բարձրացմանը՝ փոքր գետերը կվարարեն, իսկ լեռնային շրջաններում կլինեն սողանքներ: