Ըստ մի քանի ալիքներով ստացած տեղեկության, բժիշկ Վաղա Գափրինդաշվիլին մի քանի օրից կազատվի. Քեթևան Ցիխելաշվիլի
Ըստ մի շարք տեղեկությունների, Վազա Գափրինդաշվիլին կազատվի մի քանի օրից,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլին:
Ինչպես նշել է Ցիխելաշվիլին, բոլոր գերատեսչություններ աշխատում են, որ Վաժա Գափրինդաշվիլիի անհապաղ ազատվի:
«Ըստ մի քանի ալիքներով ստացված տեղեկության, Վաժա Գափրինդաշվիլին կազատվի մոտակա օրերին, և այժմ ջանքեր են գործադրվում, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ և բժիշկը վերադառնա իր ընտանիքին և մասնագիտական գործունեությանը: Նրա առողջությունը կայուն է: Կարմիր Խաչը ուներ որոշակի խնդիրներ և նրանց հետ մշտական կապի մեջ եմ: Անընդունելի է, երբ կարմիր խաչի մոտ ստեղծվում են խնդիրներ: Այս հարցով ես և համապատասխան գերատեսչությունները, արտաքին գործերի նախարարությունը, աշխատում ենք, որ նրանք այլևս չունենան նման խնդիրներ: Նրանք պետք է գործեն օպերատիվ առանց որևէ խոչընդոտների», – ասել է Ցիխելաշվիլին: