Ըստ մամուլի՝ այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնելու է Վլադիմիր Զելենսկիին, որ պատրաստ է հանդիպում կազմակերպել Վլադիմիր Պուտինի հետ
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին Սոչիում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է, որ պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Նրանց տեղեկությունների համաձայն, այդ իսկ պատճառով Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Լվով կատարած այցի ժամանակ Վլադիմիր Զելենսկիին հայտնում է, որ պատրաստ է կազմակերպել հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ։
Դիվանագետների վրա հիմնված լրատվամիջոցները գրում են, որ առաջին հերթին, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները պետք է սահմանեն պատերազմի «ուղեցույցը», որից հետո պատվիրակությունները կսկսեն աշխատել այս ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։ Նշենք, որ մինչ այս Վլադիմիր Զելենսկին արդեն չորս անգամ Պուտինին հանդիպում է առաջարկել, սակայն Մոսկվան մերժել է։
Այսօր Լվովում կկայանա Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եռակողմ հանդիպումը։