Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Ուկրաինայում Ռուսաստանի միջամտությունից հետո առնվազն 816 խաղաղ բնակիչ է զոհվել
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում Ռուսաստանի միջամտությունից հետո առնվազն 816 խաղաղ բնակիչ է զոհվել, 1333-ը՝ վիրավորվել։
ՄԱԿ-ի տվյալներով՝ նրանց մեծ մասը սպանվել է ծանր հրետանու և կրակային համակարգերի, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների հետևանքով։
Սակայն «Reuters»-ը գրում է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ ՄԱԿ-ի մոնիտորինգի ծառայությանը հասանելի չէ շրջափակված քաղաքներում, այդ թվում՝ Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությունը։