Ըստ լրատվամիջոցների՝ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո «նավթային անձրև» է տեղացել
Մոսկվայի նավթավերամշակման գործարանին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո բռնկված հրդեհի հետևանքով առաջացել է այսպես կոչված «նավթային անձրև»։
Լուսանկարները, որոնցում պատկերված է անձրևից հետո մնացած սև շերտը՝ նավթի այրման արգասիքների խառնուրդներով, հրապարակել են Մոսկվայի մերձակա Ժելեզնոդորոժնի և Լյուբերցի բնակավայրերի բնակիչները։ Նրանց խոսքով՝ զգացվել է այրվածքի ուժեղ հոտ։
Միևնույն ժամանակ, Մոսկվայի բնապահպանական մոնիտորինգի ծառայությունից հայտնել են, որ «Մոսկվայի օդում աղտոտող նյութերի կոնցենտրացիան չի գերազանցում թույլատրելի սահմանային նորմաները»։
Անկախ օդերևութաբանների կանխատեսմամբ՝ նավթի այրման արգասիքների խառնուրդներով տեղումները Մոսկվայի արևելքում գտնվող Մոսկվայի մարզի տարածքում սպասվում են ևս մեկ օր։