Ըստ լրատվամիջոցների՝ Լեռնային Ղարաբաղում բախումներ են տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի ստորաբաժանումների միջև, կան զոհեր

18:44, 03.08.2022

Լեռնային Ղարաբաղում բախումներ են տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի սորաբաժանումների միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ հայկական կողմի ռմբակոծության հետեւանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան պատճառով երկրի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություն են սկսել։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ զինված դիմակայությունը տեղի է ունենում Լաչինի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ գործողության շրջանակներում ոչնչացվել է հայկական զորամիավորման հրետանային դիվիզիան և մեկ անցակետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ օգոստոսի 3-ի առավոտյան հայկական զինված կազմավորումների անդամները Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ինտենսիվ ռմբակոծել են Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը։ Ռմբակոծության հետեւանքով ադրբեջանական բանակի մեկ զինծառայող է զոհվել։

Ղարաբաղում հնչած կրակոցների մասին տեղեկություններ են տարածել նաև հայկական լրատվամիջոցները, ըստ որոնց՝ օգոստոսի 3-ի առավոտից ադրբեջանական սորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը և օգտագործել նռնականետեր և անօդաչու թռչող սարքեր Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ։ Նրանց տվյալներով՝ բախման արդյունքում մեկ զինծառայող զոհվել է, յոթը՝ վիրավորվել։

Նմանատիպ