Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Թուրքիան և Հայաստանը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և սահմանային հարցերի շուրջ
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Թուրքիան և Հայաստանը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և սահմանային հարցերի շուրջ

Հաջորդ շաբաթ Թուրքիան և Հայաստանը բանակցություններ կանցկացնեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և սահմանային հարցերի շուրջ: Ըստ տեղեկությունների, ցամաքային ճանապարհով Հայաստան կժամանի թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդ Սերդեր Քըլըչի գլխավորությամբ։

Նախատեսվում է «միջկառավարական հանդիպում՝ կոնկրետ քայլերը քննարկելու համար»։

Նշենք, որ նախորդ տարիներին նմանատիպ ձևաչափով անցկացված հանդիպումների ժամանակ որոշում է կայացվել վերսկսել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռնատար չվերթները և տեխնիկական աշխատանքներ իրականացնել ցամաքային սահմանը բացելու համար։

Նշենք, որ Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչների միջև բանակցությունները կանցկացվեն առաջին անգամ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից խաղաղության հռչակագիր ստորագրելուց ի վեր։