Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Ռուսաստանի իշխանությունները սկսել են արգելափակել «Telegram»-ը
Ռուսաստանի իշխանությունները սկսել են արգելափակել «Telegram»-ը Ռուսաստանում, հավելվածը գործնականում անհասանելի է օգտատերերի համար, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով հավելվածի օգտատերերին։
Ըստ նրանց՝ վերջին մի քանի օրերի ընթացքում ծառայությունը գործնականում դադարեցրել է աշխատանքը ամբողջ երկրում։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 14-ին և 15-ին հավելվածի վերաբերյալ գրանցվել է օգտատերերի ավելի քան 18,000 բողոք։ Բողոքներում օգտատերերը նշում են, որ չեն կարողանում հաղորդագրություններ ուղարկել, լուսանկարներ և տեսանյութեր վերբեռնել։
Բողոքների մեծ մասը գրանցվել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների կողմից։