Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Կայա Կալասը նոյեմբերի 26-ին հրավիրել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիրը»
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Կայա Կալասը նոյեմբերի 26-ին հրավիրել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիրը»

Նոյեմբերի 26-ին կկայանա Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ Ուկրաինայի համար «խաղաղության ծրագիրը» քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է «Եվրոպայսկայա պրավդան»։

Ինչպես նշել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, նիստը հրավիրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«ԵՄ գերագույն ներկայացուցիչը այս չորեքշաբթի օրը հրավիրում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդին քննարկելու Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի նախապատրաստումը և ԵՄ դերը այս գործընթացում», – ասել է աղբյուրը։

Բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել է, որ նիստը կանցկացվի հեռավար։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ն հրապարակել է 28 կետից բաղկացած «խաղաղության ծրագիր»՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու համար։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչները հանդիպել են Ժնևում և ներկայացրել ծրագրի նոր տարբերակը։