Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով զոհվել է «Միրատորգ» ընկերության աշխատակիցը, մի քանիսը վիրավորվել են

11:10, 11.03.2025

Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հանգեցրել է զոհերի։ Հարձակման հետեւանքով մահացել է «Միրատորգ» ընկերության աշխատակիցը։

«Անօդաչու թռչող սարքից բեկորների անկման հետեւանքով վնասվել են օբյեկտներ Դոմոդեդովոյի «Միրատորգ» բաշխիչ կենտրոնի տարածքում: Ցավոք, դեպքի հետևանքով մահացել է ընկերության մեկ աշխատակից, երկուսը՝ վիրավորվել»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ տուժածների թիվը հասել է հինգի, վնասվել է նաև 20 ավտոմեքենա։

Բացի այդ, Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ անօդաչու սարքերի բեկորները հարվածել են նաև բնակելի շենքին, որտեղ վնասվել է յոթ բնակարան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ողջ երկրում խոցվել է 337 անօդաչու թռչող սարք, որից 91-ը՝ Մոսկվայի մարզում։

Նմանատիպ