Ըստ լրատվամիջոցների՝ պայթյուններ են հնչել Բելառուսի «Զյաբրովկա» օդանավակայանում
1291575374
Բելառուսի «Զյաբրովկա» օդանավակայանում պայթյունների ձայներ են լսվել: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ չորսից ութ պայթյուն է եղել։
Օդանավակայանը գտնվում է ուկրաինական սահմանի մոտ՝ բելառուսական Գոմել քաղաքի մերձակայքում։
Ուկրաինայի զինված ուժերը անցյալ ամիս հայտարարեցին, որ օդանավակայանը գտնվում է ռուսների վերահսկողության տակ։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը միջադեպի առնչությամբ նշում է, որ բռնկումը տեղի է ունեցել տեխնիկայի շարժիչի փոխարինման ժամանակ։