Ըստ լրատվամիջոցների՝ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրում է լրացուցիչ 11,7 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային
Ըստ լրատվամիջոցների՝ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրում է լրացուցիչ 11,7 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրում է լրացուցիչ 11,7 միլիարդ դոլարի շտապ օգնություն հատկացնել Ուկրաինային։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։ Տեղեկությունը տարածում է «The Hill»-ը։

«Մենք հավաքել ենք աշխարհը՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին և պաշտպանելու մեր ժողովրդավարությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս աջակցությունն ավարտվի»,- ասել է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի համար Կոնգրեսի կողմից արդեն հաստատված միջոցների մոտ երեք քառորդն արդեն ծախսվել է։