Ըստ լրատվամիջոցների՝ Դոնալդ Թրամփը, շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահի և պաշտպանության նախարարի հետ միասին, գտնվում է իրավիճակային սենյակում, որտեղ քննարկվում են Իրանի պատասխան միջոցառումները

22:28, 23.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ գտնվում է իրավիճակային սենյակում։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, որոնք հղում են կատարում բարձրաստիճան պաշտոնյաներին, Դոնալդ Թրամփը իրավիճակային սենյակում է ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նրանք հետևում են Իրանի պատասխան գործողություններին։ Լրացուցիչ մանրամասներ այս պահին անհայտ են։

Հիշեցնենք, որ Իրանը հրթիռներ է արձակել Կատարի ամերիկյան բազաների վրա։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը, զոհեր չկան։ Վիրավորներ նույնպես չկան։

Նմանատիպ