Ըստ լրատվամիջոցի՝ Վիկտոր Օրբանը վաղը Մոսկվա կժամանի

20:05, 04.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կիև այցից մի քանի օր անց վաղը կժամանի Մոսկվա։ Տեղեկությունը տարածում են Ուկրաինական լրատվամիջոցները:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրա հետ Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի նաեւ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Բացի այդ, Հունգարիայի վարչապետի մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, որ Օրբանը հուլիսի 5-ին և 6-ին կմասնակցի Ադրբեջանում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Վերջին անգամ Հունգարիայի վարչապետը Պուտինի հետ հանդիպել է անցյալ տարվա հոկտեմբերին Չինաստանում։

Նմանատիպ