Ըստ լրատվամիջոցի՝ Ֆրանսիայում ձերբակալվել է 16-ամյա դեռահաս, ով իբր ահաբեկչություն էր նախապատրաստում Փարիզում ծրագրված ամառային Օլիմպիական խաղերին

15:28, 25.04.2024

Ֆրանսիայում ձերբակալվել է 16-ամյա դեռահաս, ով իբր ահաբեկչություն էր նախապատրաստում Փարիզում ծրագրված ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Դեռահասը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա սոցցանցերում հրապարակել է, որ ծրագրում է Օլիմպիական խաղերում «շահիդների գոտի» պատրաստել «Իսլամական խալիֆայության համար նահատակվելու համար»:

Ըստ անանուն աղբյուրի՝ դեռահասը ահաբեկչություն էր ծրագրում «Դիֆենս» մարզադաշտում։

Գործը հետաքննում է Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը։

Ներկայումս ձերբակալված դեռահասը գտնվում է ոստիկանական բաժանմունքում, որտեղ իրավապահները պարզում են՝ արդյոք նրա սպառնալիքն իրական էր, թե ոչ։ Հաղորդվում է, որ դեռահասին բռնել են ծնողների տուն։ Ձայնագրությունները, որտեղ նա գրում է «Իսլամական պետությանը» իր հավատարմության մասին, հեռացվել են։

Տեղեկության համար՝ մինչ այդ Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչությունը հայտարարել էր, որ անհանգստացած է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ահաբեկչությունների հնարավորությամբ։

Նմանատիպ