Ըստ լրատվամիջոցի՝ Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարի նշագիծը
Ըստ լրատվամիջոցի՝ Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարի նշագիծը

Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ «Գազպրոմի» հայտարարությունից հետո, ըստ որի ռուսական ընկերությունը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ամբողջությամբ կդադարեցնի գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1»-ով, Եվրոպայում գազի գինը գերազանցել է 3 500-ի դոլարի սահմանագիծը։ «Գազպրոմ»-ի փոխանցմամբ՝ բնական գազի մատակարարման սահմանափակումը կապված է տեխնիկական աշխատանքների հետ։

Ինչպես վկայում են ICE բորսայի տվյալները, սեպտեմբերին TTF հանգույցում սակարկությունների արդյունքում Նիդեռլանդներում գազի մատակարարման հետ կապված պայմանագրերի արժեքն աճել է մինչև 341 եվրո մեկ մեգավատ ժամի համար ($3,54 հազար մեկ խորանարդ մետրի համար)։ Սա գրեթե 600 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր անցած շաբաթ, երբ բնական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցեց 3000 դոլարը։