Ըստ լրատվամիջոցի՝ Դոնալդ Թրամփի dym սեռական ոտնձգության գործով դատարանը հրապարակել է տեսագրությունը, որում երևում են նրա անձնական զրույցները
Ըստ լրատվամիջոցի՝ Դոնալդ Թրամփի dym սեռական ոտնձգության գործով դատարանը հրապարակել է տեսագրությունը, որում երևում են նրա անձնական զրույցները

Դոնալդ Թրամփի դեմ սեքսուալ բռնության գործով դատարանը հրապարակել է տեսանյութը, որում երեւում են Թրամփի մասնավոր զրույցները,- այս մասին գրում է «Reuters»-ը։

Դատավորը հարցաքննել է ԱՄՆ նախկին նախագահին տեսագրությունների իսկության մասին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Թրամփը հայհոյանքներ օգտագործում գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի հասցեին։

Դոնալդ Թրամփը հաստատել է ձայնագրությունների իսկությունը, սակայն նշել է, որ զրույցը մասնավոր է եղել։ Չնայած արձանագրված տվյալներին, Դոնալդ Թրամփը հերքում է մեղադրանքը:

«Սա ամենազավեշտալի ու նողկալի պատմությունն է։ Դա պարզապես հորինված է»,- ասել է Թրամփը դատավարության ժամանակ։

Գրող, «Elle» ամսագրի նախկին լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլը ԱՄՆ նախկին նախագահին մեղադրել է սեռական բռնության մեջ։ Նրա խոսքով՝ Թրամփը սեռական ոտնձգություն է կատարել իր վրա 1996 թվականին Մանհեթենի խանութներից մեկի հանդերձարանում։

Սպասվում է, որ Թրամփի դեմ դատավարությունը կշարունակվի հաջորդ շաբաթ։