Ըստ լրատվամիջոցի՝ Պենտագոնը ցանկանում է ստուգել Ուկրաինայի կողմից ամերիկական զենքի կիրառաումը
Ըստ լրատվամիջոցի՝ Պենտագոնը ցանկանում է ստուգել Ուկրաինայի կողմից ամերիկական զենքի կիրառաումը

Պենտագոնը ցանկանում է ստուգել Ուկրաինայի կողմից ամերիկական զենքի կիրառումը: Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտպանական համագործակցության գործակալության փոխնախագահ Ջեդ Ռոյալը։

Ըստ ԶԼՄ-ների՝ Պենտագոնը դիտարկում է տեսուչներ ուղարկելու հնարավորությունը Ուկրաինա՝ տեղեկատվություն ստանալու համար ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործման մասին։

«Ժամանակի ընթացքում մենք ցանկանում ենք բարձրացնել մեր տեղեկացվածությունը և ներկայությունը տեղում», – ասել է Ռոյալը:

Նրա խոսքով, փորձագետների նմանատիպ առաքելությունը տեղում հնարավորություն կտա ֆիզիկապես ստուգել զենքերը և ճշտել սերիական համարները։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, այժմ Պենտագոնը ստիպված է հիմնվել ուկրաինական կողմի տեղեկատվության վրա՝ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործման հետ։ Ռոյալը նշել է, որ ուկրաինական կողմի հետ համակարգումն ընթանում է արդյունավետ։

«Ուկրաինացիների հետ շփումը շատ ակտիվ է, և այն հավաստիացումները, որ մենք ստանում ենք ուկրաինացիներից այն մասին, թե ինչպես են նրանք օգտագործում այդ համակարգերը և պաշտպանում դրանք, ես կասեի, լավ են և գոհացուցիչ»,- ասաց նա։

Ավելի վաղ ԱՄՆ օրենսդիրները ՊՆ-ից պահանջել էին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Ուկրաինային պաշտպանական օգնությունն օգտագործելու համար։

Ըստ լրատվամիջոցի՝ մայիսին «Հանրապետականները»՝ Ջոն Քենեդին և Ռենդ Փոլը հանդես են եկել տեսուչի պաշտոն ստեղծելու նախաձեռնությամբ, որը կվերահսկի Ուկրաինային պաշտպանական օգնությունը։ Հունիսին դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը կոչ արեց ավելի շատ կառավարության հաշվետվողականություն ցուցաբերել: Նա նշել է, որ ամերիկացի ժողովուրդն ակնկալում է Կոնգրեսից խիստ վերահսկողություն և պաշտպանության նախարարության լիակատար պատասխանատվություն այն միլիարդավոր դոլարների համար, որոնք ԱՄՆ-ը տրամադրել է ուկրաինացի ժողովրդին տնտեսական և ռազմական օգնություն՝ Պուտինի դաժան պատերազմում հաղթելու համար:

Թողնել մեկնաբանություն