Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև

22:24, 19.04.2022

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդ մասին տեղեկություն է տարածում ՌԴ նախագահի վարչակազմը։

Կրեմլից հայտնում են, որ ՌԴ նախագահն ընդունել է այս տարվա երկրորդ կեսին «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» գագաթնաժողովում Երևան այցելելու Հայաստանի վարչապետի հրավերը։

«Կողմերը պայմանավորվել են խորացնել եռակողմ համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – ասված է հաղորդագրությունում։

Միաժամանակ, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Պուտինն ու Փաշինյանն աջակցել են Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրման զարգացմանը, այդ թվում՝ ազգային արժույթով վճարումների մասնաբաժնի ավելացմանը։

Միաժամանակ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են էներգետիկ համագործակցության ծրագիր։

Նմանատիպ