Ըստ Ջորջ Բուշի, Անգելա Մերկելի հետ ամենամեծ քաղաքական տարաձայնությունները կապված էին Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի գործընթացի հետ

14:42, 15.07.2021

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի խոսքով, Անգելա Մերկելի հետ ամենամեծ քաղաքական տարաձայնությունն ուներ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի գործընթացի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը «Deutsche Welle»-ին գերմանական հրատարակությանը տված բացառիկ հարցազրույցում:

Ըստ Ջորջ Բուշի, Գերմանիայի կանցլերը շատ հստակ դիրքորոշում ուներ և կարծում էր, որ դա ճիշտ քայլ չէր լինի:

«Անգելան եկավ, և մինչ այդ երկրների միջև իրավիճակը ամբողջովին փոխվեց: Մենք, անշուշտ, տարաձայնություններ էլ ունեինք: Հիմնականը, հավանաբար, այն էր, թե արդյո՞ք Վրաստանը պետք է ստանար ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի հետ կապված ընթացակարգը: Նա ուներ հաստատ դիրքորոշում և կարծում էր, որ ճիշտ չէ դա անել: Ես կարծում էի, որ դա ճիշտ քայլ կլինի: Մենք շփվել ենք այնպես, որ այն չի անհատականացվել, քանի որ քաղաքականությունից վեր ընկերությունն է: Երկրների միջեւ զարգացել են ավելի կառուցողական և դրական հարաբերություններ», – ասաց Բուշը:

Նմանատիպ