Ըստ իսրայելական կողմի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ազատված 13 իսրայելցի պատանդներ գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների հետ և հեռանում են Գազայից, Ռաֆահ անցակետից
ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված 13 իսրայելցի պատանդները գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների հետ և Գազայից հեռանում են Ռաֆահ անցակետից։
Այս մասին տեղեկությունը տարածում է իսրայելական կողմը։
13 պատանդների ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի մի մասն է, որը կնքվել է Քաթարի միջնորդությամբ: Պայմանագրի համաձայն՝ չորսօրյա զինադադարի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի ընդհանուր առմամբ 50 պատանդի՝ կանանց ու երեխաների։ Իսրայելը կազատի 150 պաղեստինցի բանտարկյալների. Այսօր պետք է ազատ արձակվեն 39 կին և անչափահաս. Բացի այդ, վերջերս հայտնի դարձավ, որ «Համասը» ազատ է արձակել նաեւ Թաիլանդի 12 քաղաքացու։