Ըստ հետազոտության, ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկացողների թիվը Ուկրաինայում հասել է առավելագույնի
Ըստ հետազոտության, ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկացողների թիվը Ուկրաինայում հասել է առավելագույնի

Ուկրաինայում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության ցանկացողների քանակը հասել է առավելագույնի,- այս մասին ասվում է հրապարակված Հանրային կարծիքի հետազոտությունում:

Հետազոտությունն անցկացրել է «Վարկանիշ» սոցիոլոգիական խումբը՝ միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով: Ըստ հարցման, Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հանրաքվեն եթե անցկացվեր այսօր, ապա բնակչության 53 տոկոսը կաջակցեր անդամակցությանը, իսկ 29 տոկոսը դեմ կլիներ:

Դաշինքին անդամակցելու ամենաշատ ցանկություն է գրանցվել արևմտյան շրջաններում, որտեղ հարցվածների 80 տոկոսը ցանկանում է անդամակցել դաշինքին:

Հարցումը հունիսի 13-ից 23-ն անցկացվել է ողջ երկրի մասշտաբով, Ռուսաստանի կողմից բռնագրավված Ղրիմից բացի: