Ըստ «Հանուն Վրաստանի» կուսակցության՝ Վրաստանում գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Գիորգի Գախարիայի տուն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Քլոդ Քերնը և Էդիթ Էստրելլան և հանձնաժողովի քարտուղարության ղեկավարի տեղակալ Բաս Քլայնն այցելել են Գիորգի Գախարիայի տուն։
Տեղեկությունը տարածում է «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկված հիմնական հարցը Վրաստանում հետընտրական զարգացումներն ու երկրի եվրոպական ապագայի փրկությունն էր»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։