Ըստ Էգզիթփոլի՝ Բելառուսի նախագահական ընտրություններում առաջատարը Ալեքսանդր Լուկաշենկոն է՝ հավաքելով ձայների 87,6%-ը
Բելառուսում ընտրատեղամասերն արդեն փակվել են։ Ընտրական հանձնաժողովը սկսել է ձայների հաշվարկը։
BelTA գործակալության փոխանցմամբ՝ էքզիթ փոլի արդյունքների համաձայն՝ Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 87,6%-ը։
Բացի Լուկաշենկոյից, ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու։ Ըստ Էգզիթփոլի՝ Աննա Կանապացկայան ստացել է 1,6%, Օլեգ Գայդուկևիչը՝ 1,8%, Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,2%, Սերգեյ Սիրանկովը՝ 2,7%։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և փակվել 20:00-ին: Երկրում ընդհանուր առմամբ բաց է եղել 5325 ընտրատեղամաս։