Ըստ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության, այս տարի հաջողությամբ ավարտվել են ասիական մարմարյա բզեզի դեմ միջոցառումները
Ըստ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության, այս տարի հաջողությամբ ավարտվել են ասիական մարմարյա բզեզի դեմ միջոցառումները: Նախարարության փոխանցմամբ, չնայած նոր կորոնավիրուսի տարածմանը, վնասատուների դեմ պայքարի միջոցառումներն իրականացվել են անխափան, ամբողջ տարվա ընթացքում՝ համաձայն առողջապահության նախարարության հանձնարարականների:
Գերատեսչությունում մեկնաբանում են, որ մարմարյա բզեզի դեմ պայքարում ներգրավված էր մինչև 250 հատուկ սարքավորում:
«Պարենային գործակալություն մարմարյա բզեզի դեմ պայքարի համակարգող կառավարման կենտրոնը մշակել է մինչև 325 700 հա՝ Արևմտյան Վրաստանի 37 մունիցիպալիտետներում (Սամեգրելո, Գուրիա, Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Աջարիա), այդ թվում` ջերմային մառախուղով – 231 000 հա, սառը ցողումով – 48 հա 45 800 հա՝ գյուղի և անտառի տարածքը», – հայտարարում են նախարարությունից: