Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած երկու ռազմական գործողությունների արդյունքում 88 մարդ է զոհվել
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած երկու ռազմական գործողությունների արդյունքում 88 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական բանակի իրականացրած երկու ռազմական գործողությունների արդյունքում 88 մարդ է զոհվել։

Ըստ տեղեկությունների՝ երկու հարձակում է տեղի ունեցել Գազայի երկու քաղաքներում՝ Բեյթ Լահիայում և Գազա քաղաքի Շեյխ Ռադվան թաղամասում։

Զոհվածների թվում կա 10 երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ռմբակոծության հետեւանքով շենքերի ավերակներում թաղվել են տասնյակ մարդիկ։

Տեղացիները հայտնում են, որ ռմբակոծությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բնակիչները քնած են եղել։

Հաղորդվում է, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել նաև Գազայի հյուսիսում գտնվող Ալ-Աուդա հիվանդանոցի բակին:

Միաժամանակ, առնվազն երեք մարդ է զոհվել Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի գնդակոծության հետեւանքով։