Ըստ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության՝ Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր երկրում զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 145 մարդ
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր երկրում զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 145-ը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ զոհվածների թվում են ԱՄԷ զինված ուժերի երկու անդամ, ինչպես նաև հինգ քաղաքացիական անձ՝ Պակիստանի, Նեպալի, Բանգլադեշի և Պաղեստինի քաղաքացիներ։
ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալներով՝ վիրավորների թվում են Շվեդիայի, Թուրքիայի, Նիգերիայի, Հնդկաստանի և Գանայի քաղաքացիներ։
Բացի այդ, ըստ հայտարարության, Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄԷ հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է 304 բալիստիկ հրթիռ, 15 թևավոր հրթիռ և 1627 անօդաչու թռչող սարք։