Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության, Հայաստանի 15 քաղաքացի ազատ է արձակվել ականների քարտեզների դիմաց

23:08, 03.07.2021

Ականների քարտեզների դիմաց Ադրբեջանը ազատ է արձակել Հայաստանի քաղաքացի 15 զինվորականի:

Տեղեկատվությունը տարածում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Նախարարության տվյալներով, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ, Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել 92 000 ականային քարտեզ Ֆիզուլիի և Զանգիլանի շրջաններում:

Հայաստանի կողմից մարդասիրական քայլի դիմաց ադրբեջանական կողմը որոշում կայացրեց արտահանձնել ազատազրկման դատապարտված Հայաստանի 15 քաղաքացիների:

Նմանատիպ