Ընտրություններից հետո կարճ ժամանակում Ադրբեջան այցը հաստատում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին կարևորում է մեր հարաբերությունները. Իլհամ Ալիև
Մենք կարևորում ենք Վրաստանի հետ հարաբերությունները և ուրախ ենք, որ այս հարաբերությունները ունեն հաջող զարգացում,-այս մասին Ադրբեջանի նախագահ, Իլհամ Ալիևը հայտարարել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո:
«Բարի գալուստ Ադրբեջան: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և ուրախ եմ, որ ընտրություններից հետո կարճ ժամանակում դուք այցելել եք Ադրբեջան: Սա նշանակում է, որ դուք կարևորում եք մեր միջև հարաբերությունները: Մենք նույնպես կարևորում ենք Վրաստանի հետ հարաբերությունները և ուրախ ենք, որ այս հարաբերությունները ունեն հաջող զարգացում»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքերով, այսօրվա այցը և բանակցությունները մեկ անգամ ևս հաստատում են, որ երկու երկրների հարաբերությունները ունեն լավ ապագա:
Նրա խոսքերով, Վրաստանը և Ադրբեջանը տարածքային ամբողջականության հարցով համերաշխություն են հայտնում և աջակցում են միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում:
Հեղինակ -
Edgar Barsegyan