Ընտրություններից հետո բազկաթոռս դուրս եմ բերելու աճուրդի. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետը պատրաստ է ընտրություններից հետո իր բազկաթոռը դուրս բերել աճուրդի: Այս մասին հայտարարությունը Թուրքիայի կառավարության ղեկավարը արել է Իզմիրում ընտրատեղամասերից մեկում:

Հիշեցնենք, ընտրություններից հետո Թուրքիան անցնում է կառավարման նախագահական մոդելի և համապատասխանաբար վարչապետի պաշտոնը վերացվում է:

Իլդիրիմից բացի սեփական ընտրությունը արդեն ֆիքսել են նախարարական կաբինետի այլ անդամները: Քվեարկել են նաև ընդիմադիրներ Մուհարեմ Ինջեն և Մերալ Ակշեները:

Թուրքիայում ընթանում են վաղաժամկետ խորհրդարանային և նախագահական ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին:

Ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, առաջին հերթին հաշվելու է նախագահական ընտրությունների արդյունքները: