Ընտրությունների անցկացման ամսաթիվը, հոկտեմբերի 31-ը ուժի մեջ է, պետք է առավելագույնս ապահովենք նախընտրական քարոզարշավի անցկացումը. Արչիլ Թալակվաձե
Ընտրությունների անցկացման ամսաթիվն ուժի մեջ է, պետք է առավելագույնս ապահովենք նախընտրական քարոզարշավի անցկացումը,- այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն: Նիստում քննարկում են սահմանադրական փոփոխությունները:
Ինչպես պարզաբանել է Թալկվաձեն, սահմանադրության նախորդ խմբագրումը իշխանություններին հնարավորություն էր տալիս փոխել ընտրությունների օրը, սակայն այսօր դա հնարավոր չէ: Նրա խոսքով կոնկրետ ամսաթիվն արդեն գրված է և դա հոկտեմբերի վերջն է:
Ըստ այդմ, Թալակվաձեի պարզաբանմամբ ընտրությունների ամսաթիվը գրված է սահմանադրության մեջ և դա հոկտեմբերի 31-ն է:
Ըստ նրա, Վրաստանը իր գործընկերներին կապացուցի, որ շարունակում է ամրապնդել և զարգացնել ժողովրդավարությունը:
«Իհարկե, մենք կապահովենք ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը: Կրկնում եմ, սա հնարավորություն է ուժեղացնելու Վրաստանի ժողովրդավարությունը, և մենք մեր քաղաքացիներին, մեր գործընկերներին կապացուցենք, որ Վրաստանը շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը, և որ Վրաստանը շարունակում է զարգանալ ժողովրդավարական ճանապարհով:
Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին, աջակցել ընտրական համակարգի փոփոխության հետ կապված սահմանադրական փոփոխություններին: Դրանով մենք կստանանք համամասնական ընտրակարգին մոտ համակարգ, որը կօգնի մեզ ստեղծել կայուն քաղաքական համակարգ»,- ասել է Արչիլ Թալակվաձեն: