Ընտրությունները ամենամեծ հարվածը հասցրել են «Եվրոպական Վրաստանին» և նրանք դեռ հոգեվարքի մեջ են. Մամուկա Մդինարաձե
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Մամուկա Մդինարաձեի կարծիքով, խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հարվածը հասցվել է «Եվրոպական Վրաստանին» և նրանք դեռ հոգեվարքի մեջ են:
Ինչպես լրագրողներին ասել է Մդինարաձեն, հենց որ բանակցությունները ընթանում էին կառուցողական, նրա տապալման նպատակով, «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները բարձրաձայնում էին կործանարար առաջարկներ:
«Մարդիկ հավանաբար կնախատեն մեզ, Ուգուլավային և Բոկերիային մխնդրում եք մտնեն խորհրդարան և այդ մարդիկ պատգամավոր չեն, քանի որ մանդատներ չեն ստացել: Բոկերիան և Ուգուլավան միևնույն է, չեն կարող պատգամավոր դառնալ: Կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունները ամենամեծ հարվածը հասցրեցին «Եվրոպական Վրաստանին» և նրանք դեռ հոգեվարքի մեջ են, նրանք դեռ դուրս չեն եկել այս հոգեվարքից և այդ պատճառով «Ազգային շարժման» որոշ առաջնորդների հետ միասին ագրեսիվ են: Մենք պետք է հավատանք որոշ ընդդիմադիրների, ովքեր ասում են, որ նրանք հատկապես դրդված են տապալել բանակցությունները: Բոլոր դեպքերում, երբ բանակցությունները հասել են որոշակի կոնսենսուսի և փոխզիջումային տարբերակը հնարավոր էր քննարկել և ստորագրել, նոր ապակառուցողական առաջարկներ են հնչել բանակցությունները խափանելու համար: Երբ մենք խոսում ենք բանակցությունները խափանելու մասին, մենք կարող ենք առաջին սլաքները ուղղել նրանց վրա», – հայտարարել է Մդինարաձեն: