Ընտրական վարչությունը կազմակերպել է ուսումնական և տեղեկատվական հանդիպումներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Ընտրական վարչությունը կազմակերպել է ուսումնական և տեղեկատվական հանդիպումներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Ընտրական վարչությունը կազմակերպել է ուսումնական և տեղեկատվական հանդիպումներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը տարածում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ըստ ԿԸՀ-ի, հանդիպման մասնակիցները տեղեկացվել են ընտրական գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման հետ կապված օրենսդրական նորամուծություններին և ընթացակարգերին, ընտրական վարչակազմի գործունեությանը, առկա փորձին և առաջիկա անելիքներին:

Հանդիպման շրջանակներում ցուցադրվել է ընտրական էլեկտրոնային տեխնիկան։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ տեսնել, թե ինչպես են աշխատում էլեկտրոնային սարքերը։

Այս անգամ նիստերին մասնակցել են այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացված են օրենսդիր մարմնում կամ ստանում են օրենքով նախատեսված ֆինանսավորում, կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անդամ ունեն։

Մարտի 17-18-ը տեղի ունեցած ուսուցողական-տեղեկատվական հանդիպումներին մասնակցել է շուրջ 700 մարդ։ Նշված տիպի հանդիպումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում և կդառնան ավելի ծավալուն։