Ընտրական վարչակազմը պատրաստ է, ցանկացած խաղաղ ձևաչափում, տարբեր ներգրավված կողմերի մասնակցությամբ, խոսել ընտրական հարցերի հետ կապված ցանկացած թեմայով. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքում է նոյեմբերի 8-ին ԿԸՀ-ի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձություններին:
Ինչպես հայտարարում են ԿԸՀ-ում, նրանք գտնում են, որ սա ընտրական վարչակազմի վրա ճնշման և ազդեցության անընդունելի ձև է, որը մի քանի օր է ինչ շարունակվում է, ընտրական վարչակազմի հանդեպ, ներառյալ շրջանային ընտրական հանձնաժողովներում:
«Հարկ է նշել, որ 2020 թվականի ընտրական գործընթացն ավարտված չէ, դեռ հայտնի են միայն նախնական արդյունքները: Այս փուլում տարբեր իրավական գործընթացներ են ընթանում, ինչպես տարածքային ընտրական հանձնաժողովներում, այնպես էլ ընդհանուր դատարաններում: Ճշտվել են ամփոփ արձանագրությունների մի մասը, տարբեր տեղամասերում ընթանում է ձայների վերահաշվարկ և գործընթացները դեռ շարունակվում են, և վերջնական պաշտոնական արդյունքը չի հաստատվել: Սակայն, ցավոք, որոշակի քաղաքական կուսակցությունների կողմից շարունակվող իրավական գործընթացներին խոչընդոտելը ակնհայտ է, հարցեր է առաջացնում, իրենից ներկայացնում է անկախ ինստիտուտի կանխամտածված վարկաբեկում է և չի տեղավորվում այն իրավական ձևերի մեջ, որոնք կարևոր են գործընթացների նկատմամբ վստահության տեսանկյունից:
Ցանկանում ենք նշել, որ ընտրական վարչակազմը անկախ ինստիտուտ է, որը ներկայացնում են բավականին մեծ թվով քաղաքացիներ, և այս ինստիտուտը ստեղծվել և գործում է ժողովրդի ծառայության համար: Ընտրական վարչակազմը հիմնականում ծառայում է ժողովրդին և տարիներ շարունակ այս ինստիտուտը ներկայացնում են մարդիկ, որոնց ջանքերով է այն միջազգային ճանաչումը, որը տարածաշրջանում առանձնացնում է այս վարչակազմը», – ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ:
Նրանց խոսքով ՝ «ընտրական վարչակազմը շարունակում է աշխատել, ընտրություններին երկրորդ փուլում ժողովրդին ծառայելու համար, որպեսզի ավարտվեն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր գործընթացները այնպես, ինչպես նախատեսված է երկրի սահմանադրությամբ և օրենքով»:
«Հետևաբար, մենք կոչ ենք անում ներգրավված կողմերին և բոլոր շահագրգիռ անձանց, աջակցել Վրաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը:
Եվ վերջում, ընտրական վարչակազմը պատրաստ է, ցանկացած խաղաղ ձևաչափում, տարբեր ներգրավված կողմերի մասնակցությամբ, խոսել ընտրական հարցերի հետ կապված ցանկացած թեմայով: Մենք դիմում ենք միջազգային գործընկերներին և տեղական հասարակական կազմակերպություններին, երկխոսությանը նպաստելու համար, ինչը կարևոր է երկրում քաղաքացիական համաձայնության համար»,- ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ: