Ընտրական հանձնաժողովներից ընդհանուր առմամբ ստացվել է 89 բողոք. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, բոլոր ընտրական հանձնաժողովներից ընդհանուր առմամբ ստացվել է 89 բողոք:
Ինչպես ասել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Անա Միքելաձեն, բոլորից շատ բողոք ներկայացվել է Զուգդիդիից:
«44-ը Զուգդիդիում, 21 բողոք Մարնեուլիում, 16-ը Խուլոյում, 6-ը Զեստափոնիում, մեկական բողոքներ Օզուրգեթիում և Թբիլիսիում»,-հայտարարել է Միքելաձեն:
Նրա խոսքով, խախտումները հիմնականում վերաբերում են տեխնիկական հարցերին:
«Նույն ժամանակ ԿԸՀ-ի թեծ գծին իրականացվել է 209 զանգ , իսկ օնլայն չաթում գրվել է 56 հաղորդագրություն»,-ասել են ԿԸՀ-ում: