Ընթանում է Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը և մանրամասները ճշտելուց հետո կարվի պաշտոնական հայտարարություն. Ղազտրանսգազ Թբիլիսի
Ընթանում է Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը և մանրամասները ճշտելուց հետո կարվի պաշտոնական հայտարարություն. Ղազտրանսգազ Թբիլիսի

«Ղազտրանսգազ Թբիլիսի» ընկերությունը տարածում է հայտարարություն, որտեղ նշված է, որ ընթանում է Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը և մանրամասները ճշտելուց հետո կարվի պաշտոնական հայտարարություն:

««Ղազտրանսգազ Թբիլիսին» աշխատում է արտակարգ ռեժիմով: Այս պահին ընթանում է հետաքննություն: Ընկերության ներկայացուցիչները գտնվում են դեպքի վայրում:

Մանրամասները ճշտելուց հետո կարվի պաշտոնական հայտարարություն:

«Ղազտրանսգազ Թբիլիսի» ընկերությունը ցավակցում է զոհվածների ընտանիքի անդամներին»,-հայտարարել են ընկերությունում:

Պայթյունի հետևանքով զոհվել է չորս և տուժել յոթ մարդ: