Ընթացքի մեջ են Լիչի գյուղից Նադաբուր գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:40, 04.07.2024

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը կառավարության որոշմամբ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Լիչի գյուղից դեպի Նադաբուր գյուղ (դեպի կենտրոնական մայրուղի) տեղական նշանակության ճանապարհին։

Ճանապարհների վարչության տեղեկատվության համաձայն՝ նախագծով նախատեսվում է վերականգնել Լիչի գյուղից Նադաբուր գյուղ 8,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը և դրա վրա գտնվող երկու կամրջային անցումները, ինչպես նաև կառուցել Ձիրուլա գետի վրայով անցնող նոր կամուրջ։

Ծրագիրը ֆինանսավորվում է պետբյուջեից 9,87 մլն լարիով և նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականի նոյեմբերին»,- ասված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ