Ընթացակարգային հարցերի կոմիտեն այսօր կքննարկի Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունների դադարեցման հարցը
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիայի խորհրդարանի անդամի իրավասությունը վաղաժամկետ դադարեցնելու հարցն այսօր կքննարկի ընթացակարգային հարցերի եւ կանոնների կոմիտեն:
Նիկա Մելիան խորհրդարանին դիմեց հուլիսի 29-ին, պատգամավորական մանդատը լքելու խնդրանքով:
Ինչպես նշել է Նիկա Մելիան, նա ներգրավված է հոկտեմբերյան հանրաքվեի համար պայքարում եւ լքում է խորհրդարանը:
«Հանրաքվեում հաղթելուց հետո այս խորհրդարանը կլուծարվի եւ կլինի վրաց ժողովրդի կողմից ընտրված նոր օրինական խորհրդարան: Ես՝ Նիկա Մելիաս, հեռանում եմ խորհրդարանից, պատգամավորական մանդատից, բայց իմ սկզբունքային խնդրանքով, չնայած թիմի ներսում եղած տարաձայնությանը, տեխնիկապես և ձևականորեն, մեր ընկերներն այս փուլում մնում են խորհրդարանում», – ասաց Նիկա Մելիան: