Ընտանիքում բռնության և ընտանեկան հանցանքի քրեական գործերում վճարելու կարողություն չունեցող տուժածներին հնարավորություն կտրվի օգտվել անվճար իրավաբանական օգնությունից
Ընտանեկան բռնության և ընտանեկան հանցագործության անվճարունակ զոհերին հասանելի կլինի անվճար իրավաբանական օգնություն։ Համապատասխան փոփոխություններըպատրաստել է Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միխեիլ
Սարջվելաձեն։
Պատգամավորը պարզաբանում է, որ փոփոխությունները ենթադրում են ինչպես իրավական փաստաթղթերի մշակում, այնպես էլ տուժողի պաշտպանություն քրեական դատավարության ընթացքում պետության հաշվին։ Նախագծի համաձայն՝ նմանատիպ իրավունք կտրամադրվի այն տուժողին, ով օրենքով չի համարվում անվճարունակ, սակայն կկանգնի հետևյալ հանգամանքներից մեկը՝ որպես ֆիզիկական անձ նրա հարկվող եկամուտը նախորդ 12 ամիսների ընթացքում չի գերազանցել 6000 լարին և նրա անունով՝ Վրաստանում գրանցված առևտրային բանկերում, բացված հաշվի վրա տեղեկանքի տրամադրման պահին առկա գումարը չի գերազանցել 500 լարին, իսկ հաշվի վրա եղած գումարի շրջանառությունը վերջին 90 օրվա ընթացքում չի գերազանցել 1500 լարին։ Հաշվի է առնվելու նաև հաշիվների ընդհանուր գումարը։
Փոփոխությունը կտարածվի նաև ֆինանսական ծանր վիճակում գտնվող անձի վրա, և դա կհաստատվի իրավաբանական օգնության խորհրդի կողմից նախապես սահմանված չափանիշների հիման վրա։
Օրենքի նախագծով նախատեսվում է նաև տեխնիկական փոփոխությունների իրականացում։ Սահմանված են ընտանեկան բռնության զոհերին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող քաղաքացիական և վարչական վեճերի տեսակները։