Ընկերությունների վրա ավելի թանկ պետք է նստի անվտանգության նորմերի խախտումը, քան դրանց պաշտպանելը․ Ակակի Զոիձե
Ընկերությունների վրա ավելի թանկ պետք է նստի անվտանգության նորմերի խախտումը, քան դրանց պաշտպանելը․ Ակակի Զոիձե

Հուսով եմ, հանքահորը փակելով մահը կվերջանա, – այս մասին հայտնել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Ակակի Զոիձեն՝ «Ընթացիկ թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ։

«Ճիշտ է որոշումը, որ մինչև հետաքննության ավարտը, աշխատանքները դադարեցվեն։ Այս հանքահորերը չպետք է բացվեն մինչև չներածեն անվտանգության նորմերը, չհասնեն բարձր չափանիշների և մինչև դժբախտ պատահարների հավանականությունը չհասցնեն մինիմումի», – նշել է Զոիձեն։

Նրա խոսքով, ներքին գործերի նախարարությունը արդյունավետ է աշխատում և ապրիլին թե այսօր տեղի ունեցած պատահարի հետաքննությունը արագ պետք է ավարտվի։

Հաղորդավարի հարցին, դրվե՞լ է, թե ոչ մինչ այժմ ինչ-որ մեկի պատասխանատվության հարցը, Ակակի Զոիձեն պատասխանեց, որ հանքագործների ընտանիքները նախընտրում են, համաձայնության գալ և փոխհատուցում վերցնել, մարդուն բանտ ուղարկելու փոխարեն, սակայն կարևոր է, որ դատական գործընթացները լինեն հանրային և պետք է լինի մի քանի դեպք, երբ պատասխանատու մարդիկ կպատժվեն, որպեսզի սա կանխարգելումն արդյունավետ լինի։

«Եթե ինչ-որ մեկի պատասպանատվությունը պարզվի, սա չպետք է ազդի նրանց միայն գրպանների վրա, այլև նրանց ազատությանը պետք է վտանգ սպառնա։ Այս դեպքում, ավելի մեծ կլինի մոտիվացիան, որպեսզի ստեղծվի անպիսի անվտանգության համակարգ, որը միայն ժողովրդի տեղափոխումը չի վերահսկի», -հայտնել է Զոիձեն։

Մակա Ցինցաձեի հարցին, թե ով է ստուգում ընկերություններին, կատարել է թե ոչ նա այն նախարարությունների կողմից տված խորհուրդները և ինչում է կայանում խնդիրը, Ակակի Զոիձեն պատասխանեց, որ գլխավոր բաղադրիչն այն է, որ տեխնիկական անվտանգության նորմերը պաշտպանի հենց ինքը՝ ընկերությունը և պատասխանատու լինի, քանի որ անհնար է, աշխատանքի տեսուչների և վերահսկման ծառայության աշխատակիցը անընդհատ լինի այնտեղ և վերահսկի։